Մատչելի հղումներ

Կանադան մտադիր է մեծացնել ռազմական ներկայությունը Լատվիայում


Այս մասին Մադրիդում հայտարարել է վարչապետ Թրյուդոն

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ասել է, որ իր կառավարությունը կավելացնի կանադական զորքերի ներկայությունը Լատվիայում՝ որպես ՆԱՏՕ-ի պարտավորությունների մաս՝ ռուսական սահմանի երկայնքով զսպման միջոցառումները ամրապնդելու համար:

Այս մասին Թրյուդոն հայտարարել է Մադրիդում ՆԱՏՕ-ի եռօրյա գագաթնաժողովի փակման ժամանակ։ Նա հստակ թվեր չի հայտնել։

Կանադան գլխավորում է ՆԱՏՕ-ի ռազմական խմբավորումը Լատվիայում՝ բաղկացած ընդհանուր մոտ 2000 զինվորականներից: Այս խմբավորմանն իրենց մասնակցությունն են ունեցել նաև Ալբանիան, Չեխիան, Իտալիան, Չեռնոգորիան, Լեհաստանը, Սլովակիան, Սլովենիան և Իսպանիան:

«Մենք կուժեղացնենք մեր ռազմական ներկայությունը Լատվիայում և կաշխատենք այլ դաշնակիցների հետ, որպեսզի կարողանանք արագորեն ընդլայնել մեր ներկայիս ուժը՝ այն անհրաժեշտության դեպքում հասցնելով մինչև կազմավորված բրիգադ», - ասել է Թրյուդոն:

Թրյուդոն նշել է նաև, որ իր կառավարությունը ցանկանում է 39 զրահապատ մարտական ​ մեքենաներ և վեց անօդաչու թռչող սարքեր ուղարկել Ուկրաինա՝ օգնելու Կիևին դիմակայել ռուսական ներխուժմանը:

Հոդվածը պատրաստվել է Associated Press գործակալության նյութի հիման վրա

XS
SM
MD
LG