Մատչելի հղումներ

Ուկրաինայի գրավյալ տարածքներում Ռուսաստանը փորձում է հաստատել ռուսական օրենքներ


ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հայտարարում է, որ Ռուսաստանի կողմից վերջերս օկուպացված Ուկրաինայի Խերսոնի և Զապորոժժիայի շրջաններում վերջին իրադարձությունները վկայում են այստեղ եւս մեկ այլ հանրապետություն ստեղծելու Ռուսաստանի մտադրության մասին:

Խերսոնի տարածաշրջանում Ռուսաստանի կողմից նշանակված շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալը չի բացառել, որ այստեղ եւս կարող է անցկացվել Ղրիմի բռնակցմանը նախորդած հանրաքվեի նման մի հանրաքվե:

Վերջին շաբաթներին Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս Խերսոնի և Զապորոժժիայի շրջանների բնակիչներին ստանալ Ռուսաստանի քաղաքացիություն։ Հունիսի 2-ի վաղ առավոտյան Խերսոնի շրջանի մոտ 250բնակիչներ դիմել են այդ խնդրանքով: Այս մասին հայտնում է Ռուսաստանի կողմից նշանակված Խերսոնի վարչակազմը։ Ավելին, Ուկրաինայի երկու օկուպացված շրջաններում վաճառվում են ռուսական SIM քարտեր: Մայիսի 31-ին Ուկրաինայի տեղական իշխանությունները հայտարարել էին, որ օկուպացված տարածքներում անջատվել է ինտերնետը և ուկրաինական բջջային կապը:

Ամերիկացի փորձագետները, սակայն, ասում են, թե շատ քիչ հավանական է, որ երկու շրջանները միանան Ռուսաստանին: Ջորջ Բուշի անվան ինստիտուտից Դեյվիդ Քրամերի կարծիքով, «Այս շրջաններից և ոչ մեկը չի ցանկացել անջատվել Ուկրաինայից։ Դրանք ուկրաինական տարածքներ են։ Այսպիսով, նման ավերածություններից հետո, երբ որեւէ այլ երկիր չճանաչի դրանց անկախությունը, նման հանրաքվե անցկացնելը պարզապես կլինի խեղկատակություն»:

Նախորդ տարվա բերքահավաքի ցորենը Խերսոնի մարզից տեղափոխվում է Ռուսաստան. Տեղի գյուղացիները հայտնում են իրենց ֆերմաների վրա հարձակումների մասին:

Ինչպես նրանք են ասում, «Ռուսները բերում են իրենց տեխնիկան, հացահատիկի բերքը բարձում են ու տանում Ղրիմ։ Այնտեղից գնում է Սևաստոպոլ և այնտեղ վաճառվում»։

Ուկրաինացիներն ասում են, թե վախենում են, որ մի օր այստեղ իրենց կզորակոչեն և կստիպեն կռվել սեփական ժողովրդի դեմ: Խուզարկության են այստեղ ենթարկվում բազմաթիվ տներ։ Որոշ տղամարդկանց տանում են ինչ-որ տեղ և մի քանի օր այնտեղ պահում, նրանց հորդորում են համագործակցել ռուսական ուժերի հետ»։

Ըստ New York Times-ի՝ ուկրաինական տարածքի մեկ հինգերորդը ներկա պահին գտնվում է ռուսական օկուպացիայի ներքո:

''Ամերիկայի Ձայն''-ի Ռուսական ծառայություն

XS
SM
MD
LG