Մատչելի հղումներ

Ինչպես են Ռուսաստանի իշխանությունները լուծում բնակչության նվազման հետ կապված խնդիրը 


Ռուսաստանի ժողովրդագրական վիճակը պատերազմի օրերին և պատժամիջոցների ներքո

Այսօր շատերն են խոսում են Ռուսաստանում ժողովրդագրական ճգնաժամի առկայության մասին:

«Բնակչության թիվը տարեցտարի նվազում, իսկ բնակչությունը՝ ծերանում է: Մահացությունների թիվը գերազանցում է ծնելիության ցուցացնիշին», - նշում է գերմանական Statista ընկերությունը։

2021 թվականից մինչև 2022 թվականը Ռուսաստանի բնակչության թիվը նվազել է մոտ 0,7 միլիոն մարդով, ասում է գերմանական վիճակագրությունը։ Որոշ կանխատեսումների համաձայն՝ մինչև 2027 թվականը ռուսաստանցիների թիվը կնվազի ևս 1,5 միլիոնով։

«Ընդհանուր առմամբ Ռուսաստանում ժողովրդագրական իրավիճակը վատթարացավ։ Պատերազմը միայն կարագացնի գործընթացը՝ երկու պատճառով: Նախ՝ պատերազմում 18-ից 30 կամ 18-ից 40 տարեկան մարդիկ են հավաքագրվում որպես զինվորականներ։ Նրանցից շատերը վիրավորվում են, հաշմանդամ դառնում կամ զոհվում։ Այս մարդիկ չեն կարողանա վերարտադրվել և նորմալ ընտանեկան կյանք վարել։ Պատերազմը, ցավոք, սպանում է մեծ թվով երիտասարդների։ Երկրորդ, նույնիսկ նրանք, ովքեր մնացել են տանը, գուցե ավելի երիտասարդ, մի փոքր ավելի մեծ կամ նույն տարիքային տիրույթում են, ավելի քիչ ոգևորված կլինեն ընտանիք կազմելու գաղափարով տնտեսական դժվարությունների և սոցիալական ցնցումների պատճառով: Բացի այդ, երիտասարդ տղամարդկանց բացակայությունը նշանակում է, որ ավելի շատ կանայք կհավաքագրվեն որպես աշխատուժ, որը կդժվարեցնի երեխաներ ունենալու գործընթացը, ինչպես նաև երեխաների դաստիարակությունը: Բնակչությունը ավելի քիչ վճռական կլինի, քան սովորական պայմաններում՝ ընտանեկան կյանք սկսելու համար», - բացատրում է Հյուսիսային Քարոլինայի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Կլաուս Լարրեսը:

Պատերազմներից և այլ ուժեղ ցնցումներից հետո, ըստ փորձագետի, որպես կանոն, ծնելիության աճ է նկատվում, բայց Ռուսաստանում, ընդգծում է փորձագետը, կարող է չլինել «բեյբի բում»։

«Եթե նայեք Երկրորդ համաշխարհային պատերազմին և դրանից տուժած բոլոր երկրներին, հատկապես ակտիվորեն կռված երկրներին, ապա ժողովրդագրական պատկերը վատթարացավ, ծնելիությունը նվազեց։ Բայց հենց որ պատերազմն ավարտվում է, մենք հաճախ տեսնում ենք ծնելիության աճ. դժվար ժամանակներն անցել են, և մարդիկ ցանկանում են վայելել կյանքը, որը բաց են թողել պատերազմի ժամանակ, ներառյալ ընտանեկան կյանքն ու վերարտադրությունը: Ենթադրում եմ, որ պատերազմից հետո Ռուսաստանում տնտեսական իրավիճակը միանգամից չի բարելավվի, այլ, ընդհակառակը, կարող է վատթարանալ կամ լճանալ երկար տարիներով՝ պայմանավորված պատժամիջոցներով, որոնք, ամենայն հավանականությամբ, անմիջապես չեն հանվի», - շարունակում է պրոֆեսոր Լարեսը:

Ծնելիությունը բարձրացնելու համար ՌԴ իշխանությունները փորձում են օգտագործել նժբոլոր միջոցները։ Այսպիսով, Վլադիմիր Պուտինն առաջարկել է մեծացնել նպաստնեը բազմազավակ ընտանիքների համար, ինչպես նաև վերադարձնել խորհրդային ժամանակների պատվավոր «Մայր հերոսուհի» կոչումը։

«Այն մայրերը, որոնց կշնորհվի «Մայր հերոսուհի» պատվավոր կոչումը, կստանան մեկ միլիոն ռուբլի»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինի հայտարարությանը հաջորդած օրերի ընթացքում ռուսական լրատվամիջոցներն անդրադարձել են «Մայր հերոսուհի» կոչման պատմությանը։ Սակայն որոշվել է Ռուսաստանում ծնելիության մակարդակը բարձրացնել ոչ միայն ֆինանսական խթանների միջոցով։

Դերասան, ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Պևցովը YouTube-ի ալիքին տված հարցազրույցում կոչ է արել ծննդաբերել ... «քանի որ երեխաները տրվում են Աստծո կողմից»։

«Տերը մեր ուժերից վեր փորձություններ չի տալիս, և այն ամենը, ինչ տեղի է ունենում, միշտ մեր հոգու բարօրության համար է», - ասում է Պևցովը՝ պատասխանելով բռնաբարության զոհերի և աբորտի իրավունքների մասին հարցին։

Ռուսաստանի սահմանադրության 14-րդ հոդվածում ասվում է, որ «կրոնը չի կարող հաստատվել որպես պետական կամ պարտադիր»: Սակայն Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, պատրիարք Կիրիլը վերջերս Դաշնային խորհրդում խոսել է մասնավոր կլինիկաներում աբորտների արգելքի մասին։

«Եթե երկրում կա եկեղեցու հանդեպ նվիրվածություն, և եկեղեցին թերահավատորեն է վերաբերվում հղիության արհեստական դադարեցմանը, ապա դա ազդում է հետևորդների վրա: Ռուսաստանում ուղղափառ եկեղեցին վերելք է ապրում, մինչդեռ շատ ռուսներ դեռևս շարունակում են բավականին անկախ մտածելակերպ ունենալ աբորտի և ծննդաբերության հարցերի շուրջ՝ անտեսելով Ուղղափառ եկեղեցու որոշումներն ու համոզմունքները: Սակայն ես չէի նսեմացնի նրա դերը ապագայում»,- ասում է պրոֆեսոր Լարրեսը:

Ապագայում կայսերական նկրտումներով լի պետությանը պետք են արիության ու անձնազոհության պատրաստ երիտասարդներ։ Դատելով հռետորաբանությունից՝ Ռուսաստանի իշխանություններն ու եկեղեցին մտահոգված են երկրի ժողովրդագրական իրավիճակով։ Այսօր Ռուսաստանն ագրեսիվ պատերազմ է սանձազերծել Եվրոպայում, իսկ նրա զինված ուժերը գործնականում չեն հայտնում տվյալներ անձնակազմի շրջանում զոհերի մասին: Երկրի տնտեսական ապագան էլ անխուսափելիորեն կապված է միջազգային մեկուսացման և ամենածանր պատժամիջոցների հետ։ Այս պայմաններում ռուսները ստիպված կլինեն մեծացնել իրենց երեխաներին։

XS
SM
MD
LG