Մայիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպում է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Ըստ ԱՄՆ դեսպանության տրամադրած տեղեկատվության՝ դեսպան Թրեյսիի և վարչապետ Փաշինյանի «հանդիպման ընթացքում քննության առնվեցին ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված հայ-ամերիկյան կապերի ամրապնդման հեռանկարները»:
Ըստ դեսպանության տեղեկության՝ դեսպան Թրեյսին «ընդգծեց, որ Միացյալ Նահանգները, նաև որպես Մինսկի խմբի համանախագահ, հանձնառու է ներգրավվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող բոլոր չկարգավորված խնդիրների համապարփակ լուծման հարցում»: