Մատչելի հղումներ

Բայդենն ասում է, որ գնաճի դեմ պայքարն «առաջնային է»


Նախագահ Ջո Բայդենն ասում է, որ գնաճի հարցում, որը կարևոր քաղաքական խնդիր է ԱՄՆ-ում գալիք միջանկյալ ընտրություններին, պետք է մեղադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որի ներխուժումն Ուկրաինա բարձրացրել է էներգիայի համաշխարհային գները: Բայդենը վստահ է, որ իր Դեմոկրատական կուսակցությունը 8,5% գնաճի մակարդակը նվազեցնելու ավելի լավ ծրագիր ունի, քան իր մրցակիցները, որոնց նա ներկայացնում է որպես տնտեսական ծայրահեղականներ:

«Ուզում եմ յուրաքանչյուր ամերիկացի իմանա, որ ես շատ լուրջ եմ վերաբերվում գնաճին, և որ դա ինձ համար առաջնահերթություն է,» ասել է նախագահը:

Սոցհարցումները ցույց են տալիս, որ Բայդենի տնտեսական քաղաքականությունը միայն ամերիկացիների 40%-ի հավանությունն է ստանում, իսկ նրա հանրապետական քննադատները շատունակում են քննադատել նրան:

Սպիտակ տունը տնտեսսական խնդիրները կապում է համաճարակին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որի ներխուժումն Ուկրաինա ազդել է էներգիայի և հացահատիկի գների վրա:

Վերլուծաբաններն ասում են, որ մինչև նոյեմբերի քվեարկություն, Բայդենը շատ զբաղված է լինելու:

«Հիմնական քաղաքականության տեղաշարժերը փոփոխության կբերեն ժամանակի ընթացքում: Սակայն եթե հարցն այն է, թե արդյոք տարբերություն կտեսնենք ներկայիս և միջանկյալ ընտրությունները ընկած ժամանակահատվածում, ապա նախագահը շատ հաջողակ պետք է լինի, որ դա տեղի ունենա,» ասել է Բրուքինգսի համալսարանի Բիլ Գալստոնը:

Տնտեսագետներն ասում են, որ գնաճը ԱՄՆ-ում գլոբալ բացասական ազդեցություն ունի: Երեքշաբթի օրը, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հայտնել է, որ 2022 թվականի մարտին համաշխարհային գնաճը հասել է 9,2%-ի՝ որը ավելի քան կրկնակին է, քան 2021 թվականի մարտի 3,7%-ը:

Ի վերջո, այս խնդիրն ընկնում է ամերիկացի ընտրողի վրա։ Միջանկյալ ընտրություններում կպայքարեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 տեղերի և Սենատի տեղերի մեկ երրորդի համար, իսկ ավելի քան 39 նահանգներում կլինեն տեղական ընտրություններ:

Հոդվածը պատրաստվել է Անիտա Փաուելի նյութի հիման վրա:

XS
SM
MD
LG