Նախորդ շաբաթ Նյու Յորքի կենտրոնում գտնվող Սուրբ Լուսավորիչ եկեղեցու նախասրահը մի քանի ժամով հայկական ապրանքների տոնավաճառի էր վերածվել: Զարդեր, հագուստ,լավաշ, չրեր` ԱՄՆ-ի արևելյան ափի հայ համայնքի անդամները ներկայացնում էին իրենց փոքրիկ ընտանեկան բիզնեսները: