Մատչելի հղումներ

Կրամատորսկի երկաթուղային կայարանը հրթիռակոծվել է. կան տասնյակ զոհեր


Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանը ուրբաթ օրը հրթիռակոծությունից հետո
Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանը ուրբաթ օրը հրթիռակոծությունից հետո

Ուկրաինայի Դոնեցկի մարզի Կրամատորսկ քաղաքի երկաթուղային կայարանը ուրբաթ օրը հրթիռակոծության է ենթարկվել։ Հաղորդվում է տասնյակ զոհերի մասին. նախնական տվյալներով նրանց թիվը մոտ 30 է, իսկ մոտ 100 մարդ վիրավորվել է։

Կրամատորսկը գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ: Հարվածի պահին կայարանում բազմաթիվ խաղաղ բնակիչներ են եղել, ովքեր փորձում էին տարհանվել:

Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները, մասնավորապես, Դոնեցկի շրջանային վարչակազմի ղեկավար Պավել Կիրիլենկոն ի սկզբանե հայտարարել է, որ հարվածը հասցվել է «Իսկանդեր» հրթիռով։ Դատելով հրթիռի բեկորների հրապարակված լուսանկարներից, ըստ ամենայնի, խոսքը մեկ այլ հրթիռի՝ «Տոչկա-Ու»-ի մասին է։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմեր Զելենսկին այնուհետև գրել է, որ հարվածը հասցվել է հենց այս հրթիռով։ Նա հարձակման մեջ մեղադրել է ռուսական զորքերին։
Հրթիռի բեկորի վրա տեսանելի է «Երեխաների համար» մակագրությունը։

Դոնեցկի անջատողականներն իրենց հերթին պնդում են, որ հարվածը հասցրել են ուկրաինական զորքերը։

Ուկրաինան ունի «Տոչկա-Ու» հրթիռային համակարգեր: Conflict Intelligence Team-ի փորձագետները պարզել են, որ ռուսական կողմը նույնպես օգտագործոմ է այդ հրթիռները այս պատերազմում ի հակառակ իրենց պնդումների, որ Ռուսաստանը չունի նման հրթիռներ:

XS
SM
MD
LG