Ռուսաստանը Կարմիր Խաչին է փոխանցել ուկրաինացի ռազմագերիների տվյալները
Անցած շաբաթ տեղի ունեցավ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմագերիների առաջին փոխանակումը։ Ռուսաստանը Միջազգային Կարմիր Խաչին է փոխանցել ավելի քան 500 ուկրաինացի ռազմագերիների տվյալները։
Նրանք պատրաստ են փոխանակվել ռուսական բանակի զինվորների հետ, RT-ի եթերում ասել է Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան։ Ըստ նրա՝ յուրաքանչյուր գերևարված անձ իր ձեռքով լրացնում է իր այցեքարտը, որպեսզի հնարավոր լինի համոզվել, որ նա ողջ է, և դա իր ձեռագիրն է, ասել է Մոսկալկովան:
Ավելի վաղ՝ անցյալ շաբաթ, տեղի է ունեցել ռազմագերիների առաջին փոխանակումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Տասը ռուս զինվորներ փոխանակվել են Մելիտոպոլի քաղաքապետ Իվան Ֆեդորովի հետ։
Հոդվածը պատրաստվել է Ազատություն ռադիոկայանի նյութի հիման վրա