Մատչելի հղումներ

Ինչպիսի վիճակում է պաշարված Մարիուպոլը


Արբանյակային լուսանկար Մարիուպոլից
Արբանյակային լուսանկար Մարիուպոլից

Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական զորքերի կողմից Մարիուպոլի պաշարումը «սարսափ է, որը կհիշվի դարեր շարունակ»։

Մարիուպոլի իշխանությունները հայտնել են անցած շաբաթվա ընթացքում քաղաքի մի քանի հազար բնակչի Ռուսաստանի տարածք բռնի արտաքսման մասին։

Reuters-ը չի կարողացել հաստատել կամ հերքել այս տեղեկությունը։

Ռուսական լրատվական գործակալությունները հայտնել են, որ վերջին օրերին ավտոբուսները Մարիուպոլից Ռուսաստան են տեղափոխել մի քանի հարյուր «փախստականների»։

Մարիուպոլի մոտ 400 հազար բնակիչներ գտնվում են շրջափակման, մշտական հրետակոծությունների և ռմբակոծությունների ներքո, առանց էլեկտրականության, ջերմության և ջրի։

Փրկարարները շարունակում են փրկարարական աշխատանքներ վարել Մարիուպոլի դրամատիկական թատրոնի շրջանում, որը ավերվել է ռուսական ավիահարվածից։ Ռուսաստանը հերքում է, որ հարվածներ է հասցնում թատրոններին կամ հարձակվել խաղաղ բնակչության վրա:

Մարտի 20-ին հայտնի դարձավ, որ ռուսական կողմը հրթիռակոծել է Մարիուպոլը ռազմական նավերից: Սա առաջին դեպքն է, երբ քաղաքը կրակի տակ է առնվում ՌԴ-ի ռազմածովային ուժերի կողմից:

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում կասեցնում է Ռուսաստանի հետ կապ ունեցող կուսակցությունների գործունեությունը։ Համապատասխան հրամանը ստացվել է Արդարադատության նախարարությունից, որրի ցուցակում են հայտնվել ավելի քան տաս կուսակցություններ:

XS
SM
MD
LG