Մատչելի հղումներ

Ճապոնիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ


Պատժամիջոցները վերաբերում են 15 անձանց, ինը ընկերություններին և կազմակերպություններին

Ճապոնիայի կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ։

Այս մասին ուրբաթ հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ-ն։

Ճապոնիայի ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության համաձայն՝ նոր պատժամիջոցները կվերաբերեն 15 ֆիզիկական անձանց, ինը ընկերություններին և կազմակերպություններին։

Նոր ցուցակում, մասնավորապես, ներառված են ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ՌԴ պաշտպանության ութ փոխնախարարներ, ինչպես նաև «Ռոսօբորոնէքսպորտը», «Ռուսական ուղղաթիռները» և «Միացյալ ավիացիոն կորպորացիան»:

XS
SM
MD
LG