Մատչելի հղումներ

Բալթյան երկրները վտարել են ռուս 10 դիվանագետների


Լատվիան, Էստոնիան և Լիտվան արտաքսել են ընդհանուր առմամբ ռուս տասը ռւս դիվանագետների: Այս մասին ուրբաթ օրը հայտնել են բալթյան երեք երկրների արտաքին գործերի նախարարությունները։ Լիտվան վտարել է չորս դիվանագետի, Լատվիան և Էստոնիան` երեքական։

Ռուս դիվանագետները համակարգված կերպով արտաքսվել են «իրենց դիվանագիտական կարգավիճակին հակասող գործողությունների պատճառով և հաշվի առնելով Ուկրաինայում շարունակվող ռուսական ագրեսիան», - թվիթերում գրել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսը:

Էստոնիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վտարված դիվանագետները «ուղղակի և ակտիվորեն խարխլել են Էստոնիայի անվտանգությունը և քարոզչություն են տարածել՝ արդարացնելով Ռուսաստանի ռազմական գործողությունները»:

Լիտվան հայտարարել է, որ իր արտաքսումն իրականացվել է «ի նշան Ուկրաինայի հետ համերաշխության»։

ՌԴ ԱԳՆ-ն առայժմ ձեռնպահ է մնում այս կապակցությամբ մեկնաբանություններից։

XS
SM
MD
LG