Մատչելի հղումներ

Ռուսաստանում հարյուրավոր մարդիկ բերման են ենթարկվել  հակապատերազմական ցույցերի ժամանակ


Սանկտ Պետերբուրգում Գոստինի Դվորի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ բերման են ենթարկվել խմբագրական հանձնարարություններով և անձը հաստատող նշաններով մի քանի լրագրողներ

Ռուսաստանում Ուկրաինայի հետ պատերազմի դեմ բողոքի ցույցերի ժամանակ մի քանի հարյուր մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է «OVD-Info» իրավապաշտպան նախաձեռնությունը։

Սանկտ Պետերբուրգի SOTA Տելեգրամի ալիքի փոխանցմամբ՝ Գոստինի Դվորի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալվել են խմբագրական հանձնարարություններով և անձը հաստատող նշաններով մի քանի լրագրող։ Նրանք ուղարկվել են Սանկտ Պետերբուրգից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կրոնշտադտ քաղաքի ոստիկանական բաժանմունք։

Մոսկվայում ոստիկանությունը ձերբակալություններ է իրականացնում քաղաքի կենտրոնում: Ոստիկանությունը բարձրախոսներով զգուշացնում է, որ անցորդները գտնվում են իշխանությունների կողմից չհամաձայնեցված հանրահավաքի գոտում։

Կամերգերսկի նրբանցքում գտնվող Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի հուշարձանի մոտ կրեմլամետ շարժման անդամները կատարել են «Կատյուշա» երգը։ Ոստիկանությունը որևէ գործողություններ չի իրականացրել նրանց հանդեպ, նշում է տելեգրամյան SOTA ալիքը։

Բելգորոդում բերման է ենթարկվել քաղաքի մի բնակչի, ով դեղին կակաչով կանգնած է եղել հրապարակում։ Իժևսկում մի քանի մարդ է բերման ենթարկվել, ովքեր շուրջպար են վարել «Թող միշտ արև լինի» երգի ներքո:

Տեղեկություններ կան Իրկուտսկում, Չելյաբինսկում, Եկատերինբուրգում և այլ քաղաքներում տասնյակ ձերբակալվածների մասին։

Ռուսաստանի զինված ներխուժումն Ուկրաինա սկսվել է փետրվարի 24-ին նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով։ Գրեթե անմիջապես Ռուսաստանի տարբեր քաղաքներում սկսվեցին հակապատերազմական ակցիաներ։ Ընդհանուր առմամբ կալանավորվել է ավելի քան 14 հազար մարդ։ Բազմաթիվ ակտիվիստներ հետախուզման մեջ են։

Հակապատերազմական գործողությունների մասնակիցներին, համաձայն ռուսական օրենսդրության, սպառնում է տուգանքներ և քրեական հետապնդում։

XS
SM
MD
LG