Մատչելի հղումներ

Թուրքիան և Իսրայելը հանդես են գալիս միջնորդական առաքելության առաջարկներով


Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ, որի ընթացքում, ըստ Ռոյթերս գործակալության, Էրդողանը կոչ է արել Պուտինին Ուկրաինայում հրադադար հաստատել՝ խաղաղ բնակիչների տարհանման համար, մարդասիրական միջանցքներ բացել և խաղաղության պայմանագիր կնքել։

Նա նաև հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է աջակցել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից, նշում է Ռոյթերսը։

Իր հերթին, ըստ Կրեմլի մամուլի ծառայության, Վլադիմիր Պուտինը Էրդողանին ասել է, որ Ուկրաինա ներխուժումը կկասեցվի միայն այն դեպքում, եթե «Կիևը դադարեցնի պայքարը և կատարի Ռուսաստանի պահանջները»։

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը հայտարարել է, որ Իսրայելը կշարունակի փորձել վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին, նույնիսկ եթե հաջողությունը անհավանական թվա: Բենեթն այս մասին ասել է Մոսկվայից վերադառնալուց հետո, որտեղ հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ։

Ուկրաինան դիմել է Իսրայելին՝ բանակցություններում միջնորդ հանդես գալու խնդրանքով: Իսրայելը դատապարտել է ռուսական ներխուժումը, համերաշխություն հայտնել Ուկրաինային և մարդասիրական օգնություն ուղարկել նրան, սակայն հրաժարվել է զենք տրամադրելուց։

XS
SM
MD
LG