Մատչելի հղումներ

ԱՄՆ դեսպանատունը Մինսկում դադարեցնում է իր գործունեությունը, Մոսկվայում՝ փոխում կարգավիճակը


Պետքարտուղարությունը հայտարարել է Մոսկվայում ամերիկյան դիվանագիտական առաքելության անձնակազմի մի մասի կամավոր հեռացման մասին

Փետրվարի 28-ի առավոտյան ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարեց Բելառուսում ԱՄՆ դեսպանատան փակման և Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան կարգավիճակի փոփոխության մասին։

ԱՄՆ պետքարտուղարության հայտարարության մեջ ասված է, որ պետքարտուղարությունը փակում է դեսպանատունը Մինսկում (Բելառուս) և հաստատում կամավոր վերադարձ Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան ոչ առաջնային անձնակազմի և նրանց ընտանիքի անդամների համար:

«Մենք ձեռնարկել ենք այս քայլերը՝ ի պատասխան անվտանգության մտահոգությունների, որոնք առաջացել են Ուկրաինայի վրա ռուսական ռազմական ուժերի չհրահրված և չարդարացված հարձակման հետևանքով», - հայտնում է պետքարտուղարությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ պետքարտուղարությունն «անընդմեջ կարգավորում է իրավիճակը [ԱՄՆ] դեսպանատներում և հյուպատոսություններում ամբողջ աշխարհում՝ համաձայն իր առաքելության, անվտանգության իրավիճակին և [աշխատակիցների և նրանց ընտանիքների] առողջական վիճակի»։

XS
SM
MD
LG