Մատչելի հղումներ

Պետքարտուղար Բլինքենի այցերը Ուկրաինա և Գերմանիա


ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնում է, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը 2022 թվականի հունվարի 18-20-ը կմեկնի Կիև և Բեռլին: Ըստ գերատեսչության՝ ուղևորությանը նախորդում էր եվրոպացի դաշնակիցների և գործընկերների հետ ծավալուն դիվանագիտական աշխատանքը՝ ուղղված Ռուսաստանի կողմից Ուկրաինային սպառնացող վտանգին միասնաբար արձագանքելուն և անվտանգության ու կայունության շահերից ելնելով՝ համատեղ ջանքեր գործադրելուն՝ դիվանագիտության ու դեէսկալացիայի խրախուսման համար:

Պետքարտուղար Բլինքենը կսկսի իր այցը Կիևից, որտեղ հունվարի 19-ին կհանդիպի նախագահ Վոլոդիմեր Զելենսկու և արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ վերահաստատելու համար Միացյալ Նահանգների հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Պետքարտուղարը նաև կհանդիպի ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների և ընտանիքների հետ, որպեսզի տեղեկացնի պետքարտուղարության ջանքերի մասին տարհանման ծրագրի վերաբերյալ, եթե Ռուսաստանը որոշի գնալ հետագա սրացման:

Հունվարի 20-ին պետքարտուղար Բլինքենը կմեկնի Բեռլին, Գերմանիա՝ քննարկելու Ռուսաստանի հետ դիվանագիտական վերջին երկխոսությունը և համատեղ ջանքերը՝ Ուկրաինայի դեմ ռուսական հետագա ագրեսիան զսպելու համար, ինչպես նաեւ քննարկելու դաշնակիցների և գործընկերների պատրաստակամությունը՝ Ռուսաստանին ստիպելու ծանր գին վճարել և առերեսվել ծանր հետևանքներին: Պետքարտուղարը կհանդիպի արտգործնախարար Աննալենա Բերբոքի հետ, որին կհաջորդի հանդիպումը Թրանսատլանտյան քառյակի հետ:

Պետքարտուղարի ճամփորդությունները և խորհրդակցությունները դիվանագիտական ջանքերի մի մասն են՝ լարվածությունը թուլացնելու համար, որն առաջացել է Ռուսաստանի ռազմականացման և Ուկրաինայի դեմ շարունակվող ագրեսիայի հետևանքով, հայտնում է ԱՄՆ պետքարտուղարությունը:

XS
SM
MD
LG