Մատչելի հղումներ

Օբաման մտադիր է խստացնել զենքի վաճառքը ԱՄՆ-ում


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախատեսում է կոշտ քայլեր ձեռնարկել, որպեսզի սահմանափակի իր խոսքով, «եզակի վտանգավոր մարդկանց կողմից» զենքի ձեռքբերման հնարավորությունը: Օբամայի խոսքով, Միացյալ Նահանգներում զենքի կիրառմամբ բռնությունների իսկական համաճարակ է, որին անհրաժեշտ է վերջ դնել:

«Ես անչափ շատ նամակներ եմ ստանում ծնողներից, ուսուցիչներից եւ երեխաներից, այնքան շատ, որ չեմ կարող ուղղակի ոչինչ չձեռնարկել», - ասել է Օբաման:

Մասնագետների խոսքով, զենք վաճառողները հաճախ ճանապարհներ են գտնում ներկա օրենքների պայմաններում՝ զենքի վաճառքը հեշտացնելու նպատակով:

XS
SM
MD
LG