Անցյալ ամառ Բեռլինի կենդանաբանական այգում ծնված երկվորյակ պանդաները ցուցադրվել են առաջին անգամ: Կենդանաբանական այգու կողմից ուրբաթ հրապարակված տեսանյութում երևում են մայր Մենգ Մենգը և նրա ձագեր Լենին և Լոտին:
Չորեքշաբթի Հոնկոնգում «Cathay International» ամանորյա գիշերային շքերթով դիմավորում էին Օձի տարին: Երեկոյի տոնակատարությունները բացել է Հոնկոնգի գլխավոր գործադիր տնօրեն Ջոն Լին, ով ողջունել է այցելուներին լուսնային Ամանորի տոնակատարություններին մասնակցելու համար:
Լոս Անջելեսում տեղի ունեցած ավերիչ հրդեհներից մեծ թվով տներ և բիզնեսներ են այրվել: Կադրերում կարող եք տեսնել հրդեհի հետևանքները:
Վարազդատ Սանեյանը 2020թ-ի սեպտեմբերի 27-ին սիրելիի՝ Սոնայի տուն նախատեսված այցելության փոխարեն ռազմաճակատ մեկնեց։ Նրա հետ նույնիսկ խոսելու ժամանակ չունեցավ, հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ տագնապ են տվել։ 1 ամսից ավելի ռազմական գործողություններին մասնակցելուց հետո Վարազդատը կորցնում է 2 թևերը։