Եվրոպան մտածում է մահմեդականների շրջանում ծայրահեղականությունը կասեցնելու ուղիների մասին
Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումներից հետո երկրի ղեկավարները հանդես են գալիս միասնության կոչերով ու հայտարարում, որ արմատականներն այստեղ կազմում են մահմեդական բնակչության միայն մի շատ փոքր հատվածը։ Պահպանողականները գտնում են, որ ծայրահեղականության տարածմանը նպաստում է Աֆրիկայից ու Մերձավոր Արեւելքից ներգաղթյալների շարունակ մեծացող հոսքը։