«Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում մեկնարկած եվրոպական գագաթաժողովի ընթացքում նախատեսվում էր ողջունել այն ձեռքբերումները, որոնք Արևմուտքի հետ ինտեգրացման ուղու վրա են դրել խորհրդային նախկին հանրապետությունները՝ ծրագիր, որը վերջ ի վերջո իրականություն կդարձներ ամբողջ մայրցամաքի մասշտաբով տնտեսական և քաղաքական իրական դաշինքը: Փոխարենը խորհրդային նախկին երկու պետությունները՝ Ուկրաինան և Հայաստանը, հրաժարվել են Եվրոպայի հետ հարաբերությունների մերձեցումից՝ Ռուսաստանի կողմից գործադրված ճնշման տակ, ինչին մերձբալթյան այս պետության մայրաքաղաքում հավաքված ԵՄ-ի առաջնորդներն այժմ պետք է բացատրություն ներկայացնեն, թե ինչպես են խարխլվել իրենց ծրագրերը, և իրադարձությունը մասամբ վերածեն ռազմավարական հանդիպման՝ նվիրված Մոսկվայի կողմից անսպասելի ուժգին մարտահրավերի դեմն առնելուն»:
Այս մասին գրում է ամերիկյան «Նյու Յորք Թայմս» պարբերականը, որտեղ ասված է, որ չնայած ԵՄ-ի առաջնորդները «ժամանակավոր» են գնահատել այս հետընթացը, սակայն միաժամանակ նշել են, որ գագաթաժողովի ամենակարևոր իրադարձությունը՝ Ուկրաինայի հետ քաղաքական և առևտրային համաձայնագրի ստորագրումը, իրականություն չի դառնա ո՛չ ուրբաթ օրը, ո՛չ էլ մոտակա ապագայում:
Ըստ պարբերականի, վիլնյուսյան համաժողովի ընթացքում հերոսի կարգավիճակ են ստացել Վրաստանն ու Մոլդովան, որոնք որոշում են կայացրել առաջ ընթանալ Եվրոպական Միության հետ նախնական համաձայնագրի ստորագրման հարցում:
«Եվրոպայի ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ մենք չպետք է ստեղծենք ճամբարներ և պատերազմենք մեկս մյուսի հետ, այլ պետք է ընդհանուր տարածքներ ստեղծենք», - պարբերականի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի նախագահ Գիորգի Մարվելաշվիլին:
Եվրոպական մի քանի պաշտոնյա և փորձագետ, ըստ պարբերականի, շեշտել են, որ Արևմուտքը, ներառյալ Միացյալ Նահանգները, խիստ թերագնահատել են Ռուսաստանի ընդդիմությունը Եվրոպայի տնտեսական և քաղաքական ազդեցության ընդլայնմանը:
«Այն ժամանակ, երբ Եվրոպան խոստանում էր հիմնականում տեսական բնույթի օգուտ, Ռուսաստանը գործադրել էր կոնկրետ սպառնալիքներ՝ ներառյալ տնտեսականը՝ Ուկրաինայի, և անվտանգությանը՝ Հայաստանի դեպքում», - գրում է «Նյու Յորք Թայմս»-ը՝ անդրադառնալով վիլնյուսյան գագաթաժողովին: