Միացյալ Նահանգները 60 միլիոն դոլար ծավալով անհետաձգելի օգնություն կտրամադրի Սիրիայի ընդդիմությանը, ներառյալ սնունդ, բժշկական նյութեր, ինչպես նաև ուղղակի ոչ մահաբեր օգնություն՝ Սիրիայի ընդդիմադիր Ռազմական գերագույն խորհրդին:
Այս մասին հայտարարությամբ Հռոմում կայացած հանդիպումից հետո հանդես է եկել ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին՝ նշելով, որ միջազգային հանրությունը տեսել է, թե ինչպես են սաստկացել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի իրականացվող դաժանությունները, և որ Ասադի կողմից երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու պայմաններում Սիրիայի ժողովուրդը չի կարող հասնել «ազատ, անվտանգ և արդարացի հասարակություն կառուցելու իր նպատակին:
Բանակցություններում մասնակցել է նաև Սիրիայի ազգային խորհրդի առաջնորդ Մուազ ալ-Խաթիբը, որն արտգործնախար Քերիի հետ միասին մասնակցել է համատեղ ասուլիսի:
«Բոլոր սիրիացիները, ներառյալ նրանց, ովքեր դեռևս այս հակամարտության որևէ կողմի չեն սատարում, պետք է իմանան, որ նրանց ապագան Ասադից ազատ Սիրիայում է: Ընդդիմությունը պատրաստ է դիմել անհրաժեշտ քայլերի՝ այս նպատակին հասնելու ուղղությամբ», - ասել է ալ-Խաթիբը:
Քերին ասել է, որ ընդդիմությանը լրացուցիչ օգնություն տրամադրելու մասին որոշման հիմքում, որը ներառում է ընդդիմադիր ռազմական խորհրդին տրամադրվելիք ուղիղ օգնությունը, ընկած է «զինված գերակշռող ուժերի կողմից դաժան գործողություններ իրականացնելու սաստկացումը»: Արտգործնախարարը նշել է նաև, որ Սիրիայի կառավարական զինված ուժերին օգնություն են տրամադրում Իրանից ժամանող, ինչպես նաև Լիբանանից գործող «Հեզբոլլահ» զինյալների խմբավորման մարտիկները: