Մատչելի հղումներ

Հայաստանի շուրջ ԱՄՆ-ի Սենատում լսումները հետաձգվեցին


«Առանցքային պահ Արևելյան գործակալության համար. հեռանկար Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բերառուսի, Հայաստանի և Ադրբեջանի համար» խորագրով լսումները հետաձգվել են անհայտ ժամանակով

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպական հարցերով ենթահանձնաժողովում «Առանցքային պահ Արևելյան գործակալության համար. հեռանկար Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բերառուսի, Հայաստանի և Ադրբեջանի համար» խորագրով լսումների անցկացումը հետաձգվել է:

Ըստ ԱՄՆ-ի Սենատի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունների, լսումները, որոնք պետք է անցկացվեին ԱՄՆ-ի սենատոր Քրիստոֆեր Մերֆիի նախագահությամբ ԱՄՆ-ի Կոնգրեսի Դիրքսենի անվան մասնաշենքում հոկտեմբերի 9-ին՝ ԱՄՆ-ի արտգործնախարարի Եվրոպայի և Եվրասիայի գծով տեղակալի օգնական Փոլ Ջոնսի մասնակցությամբ, հետաձգվել են անհայտ ժամանակով:

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների ենթահանձնաժողովում «Առանցքային պահ Արևելյան գործակալության համար. հեռանկար Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Բելառուսի, Հայաստանի և Ադրբեջանի համար» խորագրով լսումներին պետք է մասնակցեին նաև ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնից գործող Ատլանտյան խորհրդի գործադիր փոխտնօրեն Դեյմոն Ուիլսոնն ու «Heritage Foundation» հետազոտական կազմակերպության առաջատար փորձագետ Արիել Կոհենը:
XS
SM
MD
LG