Մատչելի հղումներ

ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը՝ Սարգսյանի և Ալիևի կայանալիք հանդիպման մասին. «Ժամանակն է գործողությունների վերածել բառերը»


ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, դեսպան Դենիել Բայեր (արխիվային լուսանկար)
ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, դեսպան Դենիել Բայեր (արխիվային լուսանկար)

«Մենք վերահաստատում ենք մեր վճռական աջակցությունը համանախագահների և նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին և գնահատում ենք կողմերի հետ նրանց շարունակվող հանդիպումները»

ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում անցկացված ամենշաբաթյա նիստի ընթացքում ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, դեսպան Դենիել Բայերը ողջունել է նիստում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ժակ Ֆորի (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությունը:

«Մենք վերահաստատում ենք մեր վճռական աջակցությունը համանախագահների և նախագահի անձնական ներկայացուցչի աշխատանքին և գնահատում ենք կողմերի հետ նրանց շարունակվող հանդիպումները», - ասել է Բայերը՝ հավելելով. «Հույժ կարևոր է, որ մենք բոլորս ակտիվացնենք մեր ջանքերը խաղաղության գործընթացի շրջանակներում՝ չնայած տարածաշրջանում լարվածության և պատահարների, որոնց հետևանքով լարվածություն է առաջանում նաև երկու կողմերի միջև վստահություն ստեղծելու գործում: Բանակցային եղանակով խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»:

ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում անցկացված ամենշաբաթյա նիստի ընթացքում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, դեսպան Բայերը ողջունել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերի քաննարկմանը նվիրված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպման մասին լուրերը:

«Ժամանակն է գործողությունների վերածել բառերը: Երկու նախագահների միջև հանդիպումը կարող է նոր խթան դառնալ կարգավորման գործընթացի համար», - ասել է դեսպան Բայերը:

«Որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ, Միացյալ Նահանգները, ինչպես նշել է դեսպան Ուորլիքը, շարունակում է հավատարիմ մնալ կողմերին հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարատև և խաղաղ լուծում գտնելուն ուղղված աշխատանքը շարունակելուն», - եզրափակում է ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ, դեսպան Դենիել Բայերի խոսքը:
XS
SM
MD
LG