ԱՄՆ-ի անվտանգության ազգային գործակալությունն օրական տեղեկություններ է հավաքում աշխարհում մոտ 5 միլիարդ բջջային հեռախոսների, ներառյալ ԱՄՆ-ի քաղաքացիներին պատկանող բջջային հեռախոսների գտնվելու վայրի մասին:
Այս մասին հաղորդել է «Վաշինգտոն Փոստ» ամերիկյան պարբերականը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի ԱԱԳ-ի պայմանագրային նախկին ծառայող Էդվարդ Սնոուդենի կողմից հրապարակված փաստաթղթերը:
Պարբերականի համաձայն, Ազգային անվտանգության գործակալության կողմից ամերիկացիների բջջային հեռախոսների գտնվելու վայրի մասին տեղեկությունների հավաքումը կանխամտածված չէ. նման տեղեկությունները գործակալությունը ձեռք է բերում «պատահականորեն»:
Հոդվածում մեջ է բերվում ԱՄՆ-ի ԱԱԳ-ի ղեկավարներից մեկի խոսքը, որի համաձայն գործակալությունը բջջային սարքերի գտնվելու մասին տեղեկությունների հսկա ծավալներ է ստանում՝ շնորհիվ աշխարհում ինչպես ամերիկյան, այնպես էլ օտարերկրյա բջջային ցանցերն իրար միացնող մալուխներին ունեցած միացումներին:
«Վաշինգտոն Փոստ»-ը, վկայակոչելով ԱՄՆ-ի իշխանություններին, գրում է, որ հեռախոսների գտնվելու վայրի մասին տեղեկությունների հավաքումն ու վերլուծությունն օրենքի խախտում չէ և հետապնդում է միմիայն օտարերկրյա կասկածելի անձանց մասին տեղեկություներ հավաքելու նպատակներ:
Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունները հրաժարվել են «Վաշինգտոն Փոստ»-ի հաղորդագրությունը մեկնաբանելուց: