Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ընտանիքների 40 տոկոսում ապրուստը վաստակում են մայրերը


Ամերիկայում բակալավրի կոչում ունեցող կանանց թիվն այժմ գերազանցում է նույն կոչումն ունեցող տղամարդկանց թիվը. կանայք կազմում են նաև ԱՄՆ-ի աշխատուժի գրեթե կեսը

«Փյու» հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված զեկույցի համաձայն, Միացյալ Նահանգներում նկատվել է զգալի փոփոխություն՝ ընտանիքների ապրուստն ապահովող անձի առումով:

Այսպես, հինգ տասնամյակ առաջ երկրում երեխաներ ունեցող կանանց ընդամենը 11 տոկոսն էր ապահովում ընտանիքի ֆինանսական կարիքները:

Հետազոտական կենտրոնի կողմից հրապարակված զեկույցի արդյունքները վկայում են այն մասին, որ ընտանիքի ապրուստն ապահովում է միայնակ մայրերի գրեթե երկու երրորդը: Իրենց ամուսիններից ավելի շատ գումար վաստակող ամուսնացած մայրերի թիվն այս ընթացքում կազմել է աշխատող կանանց մոտ մեկ երրորդը:

Հետազոտողների համաձայն, նման փոփոխությանը նպաստել են մարդագրական ոլորտում գրանցված փոփոխությունները: Ամերիկայում բակալավրի կոչում ունեցող կանանց թիվն այժմ գերազանցում է նույն կոչումն ունեցող տղամարդկանց թիվը, կանայք կազմում են նաև ԱՄՆ-ի աշխատուժի գրեթե կեսը:
XS
SM
MD
LG