ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները վստահեցրել է Անկարային, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը չի ներառվի օրենսդրական օրակարգում:
Այս մասին, հաղորդագրությունների համաձայն, Ջոն Բեյներն ասել է՝ Թուրքիա կատարված այցելության ընթացքում Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հետ ունեցած հանդիպման ժամանակ:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակը ժամանել էր Թուրքիա նախօրեին՝ գլխավորելով ԱՄՆ-ի Կոնգրեսի մի շարք հանձնաժողովների նախագահներից և անդամներից կազմված պատվիրակություն:
«Հայերի վերաբերյալ հարցը ժամանակ առ ժամանակ բարձրացվում է, սակայն անհանգստանալու տեղիք չկա. մեր Կոնգրեսը մասնակցություն չի ունենալու այս հարցում: Մենք պատմություն չենք գրում, մենք պատմաբան չենք», - Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքի հետ ունեցած հանդիպման ժամանակ ասել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակը:
Ջոն Բեյները հանդիպում է ունեցել նաև Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչող 410 բանաձևի հարցը:
Հանդիպման ընթացքում, որին, ըստ հաղորդագրությունների, ներկա էր Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն, վարչապետ Էրդողանը նշել էր, որ Թուրքիայի համար 1915 թվականի իրադարձությունները զգայուն խնդիր են մնում, սակայն այս խնդիրն ազդեցություն չի գործելու թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա:
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյներն իր հերթին ասել է, թե «1915 թվականի իրադարձությունների հարցով պետք է զբաղվեն պատմաբանները»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ֆրենսիս Ռիչարդոնեն ապրիլի 14-ին Անկարայում հանդիպում էր ունեցել երկրում իշխանության գլուխ կանգնած «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Մեհմեթ Ալի Շահինի հետ, որի ընթացքում քննարկվել էր ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանության շուրջ բանաձևը: