ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը որոշել է կայացրել միջուկային հրթիռների արձակման համար պատասխանատու 34 սպայի պաշտոնից հեռացնելու համար՝ մասնագիտական պատրաստվածությունը ստուգելու նպատակով անցկացվող թեստի ընթացքում խաբեության կամ խաբեությունը քողարկելու պատճառով:
Խաբեությունը հայտնաբերվել է պատահաբար՝ Մոնտանա նահանգում գտնվող ռազմաօդային ուժերի «Մալմստրոմ» ռազմակայանի ծառայողների մոտ թմրանյութեր պահելու մեղադրանքներով իրականացվող հետաքննության ընթացքում:
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար Դեբորա Լի Ջեյմսը չորեքշաբթի օրը «խորը հիասթափություն» է արտահայտել տեղի ունեցած կապակցությամբ՝ «միանգամայն անընդունելի» անվանելով տեղի ունեցած խարդախությունը:
Ռազմաօդային ուժերի հրամանատար Ջեյմսը սակայն հավաստիացրել է ամերիկացիներին, որ երկրի միջուկային զինանոցը լավ է պաշտպանված՝ շեշտելով, որ միջուկային հրթիռների համար պատասխանատու զինծառայողները կենթարկվեն վերաթեստավորման:
Միջուկային հրթիռների համար պատասխանատու սպաների շրջանում խարդախության մասին հաղորդվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի միջուկային ուժերում տեղի են ունենում մտահոգիչ զարգացումներ, այդ թվում՝ ստացվում են այս զորատեսակի զինծառայողների շրջանում բարոյահոգեբանական ցածր վիճակի և ձանձրույթի մասին հաղորդագրություններ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի գեներալներից մեկը հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից՝ Ռուսաստանում միջուկային զենքի հետ կապված վարժանքների ընթացքում հարբեցողությամբ զբաղվելու հետևանքով: