Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կարգադրել է երկրի անվտանգության ուժերինն ստեղծել մարդասիրական միջանցք խաղաղ այն բնակիչների համար, որոնք ցանկանում են լքել երկրի արևելյան շրջանները, որտեղ արդեն երկու ամիս է, ինչ չեն դադարում ռուսաստանամետ անջատողականների կողմից հրահրվող խռովությունները:
Պորոշենկոն երեքշաբթի օրը հրապարակված կարգադրության մեջ հանձնարարել է Ուկրաինայի անվտանգության ուժերին կազմակերպել վտանգավոր շրջաններից խաղաղ բնակիչների տեղափոխումը:
Ուկրաինայում ներքին տեղահանված անձանց մեծամասնությունը, որոնց թիվը, ըստ ՄԱԿ-ի գնահատականների, մայիս ամսին կազմել է մոտ 10 հազար մարդ, ավելի վաղ որևէ օգնություն չէին ստացել Կիևի կառավարության կողմից:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի օրն ասել է, թե Ռուսաստանը ողջունում է խաղաղ բնակիչների համար մարդասիրական միջանցք ստեղծելու մասին Պորոշենկոյի կարգադրությունը:
Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում Գերմանիայի և Լեհաստանի արտգործնախարարների հետ ունեցած բանակցություններից հետո Լավրովն ասել է, որ անհրաժեշտ է կենտրոնանալ Ուկրաինայում բախումները վերջ դնելու և Ուկրաինայի տարածաշրջանների միջև երկխոսություն ծավալելու վրա: