Թուրքիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրաժարականը պահանջող ցուցարարների դեմ:
Ստամբուլում ուրբաթ օրը երկրի մի քանի քաղաքից, այս թվում՝ Անկարայից ժամանած՝ Թուրքիայի վարչապետի դեմ բողոքի ցույցին մասնակցած ակտիվիստներից մի քանիսը ձերբակալվել են:
Ստամբուլում նույն օրը երթի էին դուրս եկել նաև վարչապետ Էրդողանի կողմնակիցները:
Թուրքիայում կաշառակերության մեղադրանքներով արդեն իսկ ձերբակալվել է ավելի քան 20 մարդ, ներառյալ բարձրաստիճան պաշտոնյաներին և նրանց բարեկամներին: Սկանդալը ստիպել էր վարչապետ Էրդողանին փոփոխություններ իրականացնել իր կառավարության կազմում:
Թուրքիայում դատարանն ուրբաթ օրն արգելափակել է երկիր կառավարության կողմից կաշառակերության գործերով հետաքննություն հարուցելու կանոններում փոփոխություն կատարելու փորձերը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում երեքշաբթի օրը հրաժարական ներկայացրած երեք նախարարներից մեկը՝ շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Էրդողան Բայրաքաթը հանդես էր եկել Թուրքիայի վարչապետի դեմ:
«Վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի՝ հանուն այս ազգի և երկրի բարեկեցության», - ասել էր նախարարը, որի հայտարարությունը, ըստ վերլուծաբանների, «զրոյացրել է» Թուրքիայի ներքին գործերի և տնտեսության նախարարների հրաժարականով լարվածության նվազեցման հնարավորությունը:
Թուրքիայի վարչապետ Էրդողանն այս շաբաթվա սկզբին խոստացել էր վրեժխնդիր լինել իր հակառակորդների նկատմամբ՝ ասելով, թե «կջարդի նրանց ձեռքերը», եթե նրանք օգտագործեն կաշառակերության հետզհետե ընդլայնվող սկանդալն իր իշխանությունը խարխլելու նպատակով:
Էրդողանն ավելի վաղ «մութ դաշինքների գործ» էր անվանել կաշառակերության հետաքննությունը և խոստացել «ջրի երես հանել» դրանում ներգրավվածներին: