Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համաձայն, Թուրքիայում մարտի 30-ին կայանալիք տեղական ընտրություններից հետո երկրում կարգելվեն «Facebook» ու «YouTube» կայքերը, որոնք, ըստ վարչապետի, չարաշահում են քաղաքական իր թշնամիները:
«Մենք վճռական ենք այս հարցում: Մենք այս երկիրը չենք թողնի «YouTube»-ի և «Facebook»-ի քմահաճույքին», - ասել է Թուրքիայի վարչապետը՝ հանդես գալով երկրի հեռուստատեսությամբ:
Էրդողանը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք սոցիալական այս կայքերի արգելափակումը ներառված է գործողությունների իր ծրագրում:
Թուրքիայի վարչապետ Էրդողանը պայքար է մղում Միացյալ Նահանգներից իր գործունեությունն իրականացնող հոգևորական և իր նախկին դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենի դեմ: Վարչապետ Էրդողանը պնդում է, որ Գյուլենը կանգնած է համացանցում հրապարակված «կեղծ» ձայնագրությունների հետևում, որոնք բացահայտում են Էրդողանի մերձավորների կոռումպացվածությունը:
Վարչապետը Էրդողանի համաձայն, համացանցում հրապարակված ձայնագրություններն իրեն վարկաբեկելու նպատակ են հետապնդում: Գյուլենը սակայն հերքում է այս ձայնագրությունների հետ որևէ առնչություն ունենալը և իր աջակցությունը վայելող անձանց միջոցով Թուրքիայի քաղաքականության վրա ազդեցություն գործելու մասին մեղադրանքները: