Շվեյցարիայի կառավարությունը սառեցրել է Ուկրաինայի ինը քաղաքացիներին, այդ թվում՝ տապալված նախագահի և նախկին վարչապետի որդիներին պատկանող ակտիվները: Վերջիններիս մեղադրում են մարդու իրավունքների խախտման և բյուջետային միջոցների յուրացման մեջ:
Եվրոպական Միությունը, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան և այլ պետություններն արդեն իսկ պատժամիջոցներ են սահմանել Ուկրաինայի բյուջետային միջոցների յուրացման մեջ մեղադրվող անձանց նկատմամբ:
Շվեյցարիայի իշխանությունների կողմից երկուշաբթի օրը հրապարակված ընդլայնված ցուցակում ներառվել են նաև Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին նախագահ Ալեքսանդր Յակիմենկոն և երկրի նախկին դատախազի որդի Արտյոմ Պշոնկան:
Ուկրաինայի նորանշանակ վարչապետ Արսենիյ Յացենյուկն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Յանուկովիչի եռամյա նախագահության ընթացքում երկրի բյուջեից դուրս են հանվել 37 միլիարդ դոլար ծավալով միջոցներ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի խորհրդարանն անցյալ ամսվա վերջին ընդունել էր բանաձև, որով փախուստի մեջ գտնվող նախագահ Վիկտոր Յանուկովիչին ձերբակալելու դեպքում վերջինիս նախատեսվում է ուղարկել Հաագայի միջազգային քրեական դատարան, որպեսզի այնտեղ անցկացվի Յանուկովիի կողմից գործած «լուրջ հանցագործությունների» գործով դատավարությունը:
Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևում, որի ընդունման օգտին քվեարկել էր օրենսդիրների մեծամասնությունը, կապ է հաստատվում տապալված նախագահ Յանուկովիչի և երկրում հակակառավարական ցուցարարների նկատմամբ ոստիկանության ուժերի կողմից գործած բռնությունների հետ, որոնց հետևանքով զոհվել է Ուկրաինայի և այլ պետությունների ավելի քան 100 քաղաքացի:
Ուկրաինայի խորհրդարանի կողմից փետրվարի 25-ին ընդունված որոշման համաձայն, Հաագայի միջազգային քրեական դատարան պետք է ուղարկվեն նաև հետախուզման մեջ գտնվող ներքին գործերի նախկին նախարար Վիտալի Զախարչենկոն և նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան: