Ռուսաստանում ինքնասպան ահաբեկչի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է երկու, վնասվածքներ ստացել մոտ քսան մարդ:
Հարձակումն իրականացվել է Հյուսիսային Կովկասում գտնվող Դաղստանի ոստիկանության բաժանմունքներից մեկի մոտակայքում:
Դաղստանի ներքին գործերի նախարարության խոսնակի համաձայն, հարձակման հետևանքով վնասվածքներ ստացածների թվում է ոստիկանության վեց ծառայող, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում:
«Ոստիկանության բաժանմունքի դարպասի մոտ պայթել է մի մեքենա, պայթյունի արդյունքում փլուզվել է մոտակայքում գտնվող շենքը: Հիվանդանոց է տեղափոխվել քսան մարդ», - ասել է Դաղստանի ներքին գործերի նախարարության խոսնակը:
Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն հաստատել է պայթյունի, ինչպես նաև դեպքի վայր իրավապահ մարմինների ծառայողներ ուղարկելու փաստը, սակայն որևէ այլ մանրամասն չի տրամադրել: