Իսպանիայում գնացքի աղետալի վթարի պատճառով զոհվել է 77, վնասվածքներ ստացել ավելի քան 140 մարդ:
Իսպանիայի հինավուրց քաղաքներից մեկի՝ Սանտիագո դե Կոմպոստելայի մոտ նախօրեին տեղի ունեցած վթարը դարձել է երկրում տեղի ունեցած ամենաաղետալի վթարը 1972 թվականից, երբ Իսպանիայի հարավում գնացքը բախվել էր ավտոբուսի: Այս վթարի զոհ էր գնացել 80 մարդ:
Փրկարար ծառայություններն աշխատել են ամբողջ գիշեր՝ կենդանի մնացած մարդկանց փրկելու և տուժածներին օգնություն տրամադրելու ուղղությամբ:
Փրկարարները հինգշաբթի օրը սկսել են հեռացնել վթարված գնացքի վագոնները երկաթգծերից:
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, որը ծնվել է Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքում, ժամանել է իր հարազատ քաղաք՝ վթարի տեղանքն ուսումնասիրելու համար:
Գալիցիայի տարածաշրջանում, որտեղ գտնվում է Սանտիագո դե Կոմպոստելան, վթարի զոհերի հիշատակը հարգելու համար հայտարարվել է յոթ օրվա սուգ: