ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ՝ Ռուսաստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները քննարկելու նպատակով: Երկու պետությունների ռազմական գերատեսչությունների ղեկավարները խոսել են նաև ահաբեկչական հարձակումների նկատմամբ զգոն մնալու անհրաժեշտության, ինչպես նաև ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հակաահաբեկչական ոլորտում համագործակցության խորացման անհրաժեշտության մասին:
Հեռախոսազրույցում, ըստ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության, պաշտպանության նախարար Հեյգելը ցավակցություն է հայտնել Ռուսատանի իր գործընկերոջը Վոլգոգրադում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների կապակցությամբ և դատապարտել է այս հարձակումները՝ նշելով, որ Միացյալ Նահանգները Ռուսատանի ժողովրդի կողքին է կանգնած՝ ահաբեկչության դեմ ուղղված պայքարում:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Հեյգելը հավաստիացրել է Ռուսատանի պաշտպանության նախարարին այն մասին, որ Միացյալ Նահանգները պատրաստ է, անհրաժեշտության դեպքում, անվտանգության ոլորտի օժանդակություն տրամադրել Ռուսաստանին:
«Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են միջազգային հանրության կողմից Սիրիայի քիմիական զինանոցը հեռացնելուն ուղղված ջանքերը, ինչպես նաև համաձայնեցված ծրագրի ներքո Սիրիայի կողմից իր ստանձնած պարտավորությունները կատարելու անհրաժեշտությունը», - ասված է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: