Ռուսաստանի իշխանությունների համաձայն, երկրի հարավային Վոլգոգրադ քաղաքի երկաթուղային կայարանում ինքնասպան կին-ահաբեկչի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ:
Անվտանգության ուժերի պաշտոնյաների փոխանցմամբ՝ ավելի քան տասը կիլոգրամ պայթուցիկ նյութերի պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել ավելի քան 40 մարդ:
Ռուսաստանի քննչական կոմիտեի խոսնակ Վլադիմիր Մարկինի համաձայն, ինքնասպան կին-ահաբեկիչը պայթեցրել է իր մոտ եղած ռումբը Վոլգոգրադի կենտրոնական երկաթուղային կայարանի ներսում տեղադրված մետաղ հայտնաբերող սարքերի մոտ:
Որևէ մեկը դեռևս պատասխանատվություն չի ստանձնել հարձակման համար: Ռուսաստանի «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը սակայն հաղորդել է, որ պայթյունի վայրում հայտնաբերվել է ինքնասպանի գլուխը, որի միջոցով իշխանությունները կարող են արագ որոշել նրա ինքնությունը:
Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում անվտանգության միջոցառումները խստացնելու մասին հրաման է արձակել:
Ահաբեկչի այս հարձակումն իրականացվել է Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացումից ընդամենը մի քանի շաբաթ առաջ:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 21-ին Վոլգոգրադում ինքնասպան կին-ահաբեկչի կողմից իրականացվել էր հարձակում, որի հետևանքով զոհվել էր հին, վնասվածքներ ստացել՝ 30 մարդ:
Ռուսաստանի քննչական կոմիտեի հետաքննությամբ պարզվել էր, որ պայթյունն իրականացվել էր Դաղստանի 30-ամյա բնակիչներից մեկի կողմից:
Հիմնականում մահմեդական բնակչություն ունեցող Դաղստանը վերջին տարիներին դարձել է Հյուսիսային Կովկասում իսլամիստ զինյալների կողմից իրականացվող գործողությունների էպիկենտրոնը: