Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարգադրել են Սիրիային հանձնել քիմիական զենքերը


ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի կողմից արված հանկարծագյուտ ակնարկի արդյունքում ստեղծվել է հնարավորություն հասնելու դիվանագիտական կարգավորման

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի կողմից արված հանկարծագյուտ ակնարկի արդյունքում ստեղծվել է հնարավորություն հասնելու դիվանագիտական կարգավորման, որը հնարավորություն կընձեռի Սիրիային խուսափել վերջինիս քիմիական զենքի կիրառման վերաբերյալ ներկայացվող մեղադրանքների հետևանքով ԱՄՆ-ի ռազմական հարվածից:

Լոնդոնում տրված հարցազրույցում Քերին, պատասխանելով այն հարցին, թե ինչ կարող է անել Սիրիան՝ ԱՄՆ-ի ռազմական հարվածից խուսափելու համար, ասել է, թե նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը կարող է մինչև այս շաբաթվա վերջ հանձնի իր ունեցած քիմիական բոլոր զենքերը:

Քերին ավելի ուշ ասել էր, թե արել էր հռետորական արտահայտություն, և որ իր արտահայտությունն առաջարկություն չէր:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը սակայն լուրջ է վերաբերվել ԱՄՆ-ի իր գործընկերոջ խոսքերին: Նա ասել է, որ Մոսկվան կաշխատի ստիպել Սիրիայի իշխանություններին միջազգային այնպիսի վերահսկողության տակ դնել քիմիական իր զենքերը, որպեսզի դրանք հնարավոր լինի ոչնչացնել:

Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմը հավանության է արժանացրել Ռուսաստանի կողմից առաջադրված ծրագիրը՝ ասելով, որ դրա իրականացման միջոցով հնարավոր կդառնա, իր խոսքերով, «խուսափել ԱՄՆ-ի ագրեսիայից»:

ԱՄՆ-ի անվտանգության գծով ազգային խորհրդատուի տեղակալ Թոնի Բլինքենը, արձագանքելով Ռուսատանի առաջարկին, ասել է, թե Միացյալ Նահանգները «ուշադիր կուսումնասիրի» Ռուսաստանի առաջարկը:

ԱՄՆ-ի Սենատի մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը երկուշաբթի ուշ երեկոյան հետաձգել է Սիրիայի դեմ ուժի կիրառման վերաբերյալ չորեքշաբթի օրը կայանալիք քվեարկությունը՝ հաշվի առնելով դիվանագիտական այս նոր նախաձեռնությունը:
XS
SM
MD
LG