Ռուսաստանի իշխանությունների համաձայն, Սիրիայի իշխանությունները տրամադրել են նոր ապացույցներ այն մասին, որ ապստամբները, այլ ոչ թե կառավարական ուժերն են անցյալ ամիս իրականացրել Դամասկոսի արվարձաններից մեկում քիմիական զենքի կիրառմամբ հարձակումը:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, որը նախօրեին Դամասկոսում հանդիպում է անցկացրել Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մալեմի հետ, հայտնել է, որ Սիրիայի իշխանությունները նյութերը տրամադրել են Ռուսաստանին:
Միավորված ազգերի կազմակերպության տեսուչների կողմից Սիրիայում անցկացված հետաքննության արդյունքների վերաբերյալ հրապարակված զեկույցի համաձայն, առկա են «հստակ և համոզիչ ապացույցներ» այն մասին, որ Սիրիայում անցյալ ամիս հարյուրավոր մարդկանց մահվան պատճառն է դարձել «զարին» տեսակի քիմիական նյութի կիրառմամբ իրականացված բավականին լայնածավալ հարձակումը: ՄԱԿ-ի տեսուչների զեկույցում սակայն ասված չէ, թե որ կողմն է իրականացրել հարձակումը:
Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռյաբկովի համաձայն, Ռուսաստանը հիասթափված է հարձակման վերաբերյալ ՄԱԿ-ի զեկույցով և պնդում է, որ այն լիարժեք չէ և, հետևաբար, «քաղաքականացված է, կողմնակալ և միակողմանի»:
Չնայած ՄԱԿ-ի զեկույցի շուրջ առկա տարաձայնությունների, Ռուսաստանը, Չինաստանն ու Արևմուտքի երեք տերություն համաձայնության են եկել մշակելու զեկույց Սիրիայից քիմիական զինանոցի հեռացման վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևի շուրջ: