Նոր հետազոտությունների համաձայն, Չինաստանի տնտեսությունը, հակառակ ավելի վաղ արված կանխատեսումներին, առավել արագ աճ է գրանցում, և այս պատճառով որոշ տնտեսագետներ ենթադրում են, որ մինչև այս տարվա վերջ Չինաստանը կարող է փոխարինել Միացյալ Նահանգները աշխարհի ամենամեծ տնտեսության դիրքերում:
Այս տվյալները չորեքշաբթի օրը հրապարակվել են ՄԱԿ-ի Միջազգային համադրումների ծրագրի զեկույցում, որի շրջանակներում իրականացվում է աշխարհի տնտեսությունների համեմատությունը՝ գնողունակության համարժեքության հիման վրա, որի միջոցով հնարավոր է որոշել, թե նույն գումարով որքան ապրանք և ծառայություն է հնարավոր գնել տարբեր պետություններում:
Հիմք ընդունելով 2011 թվականի կենսապահովման նվազագույն բյուջեն՝ Միջազգային համադրումների ծրագրի զեկույցում ասված է, որ Չինաստանում գնողունակության համարժեքության ցուցանիշը 2005 թվականից ավելացել է 20 տոկոսով: Հաշվի առնելով այդ ժամանակից ի վեր Չինաստանի տնտեսական աճը՝ տնտեսագետներից շատերը կանխատեսում են, որ Չինաստանի տնտեսության ծավալը մինչև այս տարվա վերջ կգերազանցի Միացյալ Նահանգների նույն ցուցանիշը:
«Վիշապի թագադրությունը» խորագրով չորեքշաբթի օրը հրապարակված հոդվածում «The Economist» պարբերականը կանխատեսում է, որ մինչև 2014 թվականի վերջ Չինաստանը կդառնա «աշխարհի առաջատար տնտեսություն ունեցող երկիրը»:
Հոդվածում նշված է, որ «Ամերիկայի դարն ավարտի է մոտենում, և մեկնարկում է խաղաղօվկիանոսյան դարը»:
Նման կանխատեսումներով հանդես են եկել նաև «Financial Times» և «Guardian» պարբերականները:
Գնողունակության համարժեքության ցուցանիշը սակայն հաշվի չի առնում մեկ շնչի հաշվով ազգային հարստությունը: Հաշվի առնելով այս ցուցանիշը՝ Չինաստանը, որի բնակչությունը կազմում է ավելի քան 1,3 միլիարդ մարդ, մինչ այժմ համարվում է զարգացող երկիր, որը շատ է հետ մնում Միացյալ Նահանգներից: