Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում ռեկորդային սառնամանիքի պատճառով փակվել են հազարավոր դպրոցներ և գրասենյակներ


Օդերևութաբանների համաձայն, ցրտաշունչ եղանակի ազդեցությունն իրենց վրա կզգան նույնիսկ ԱՄՆ-ի հեռավոր հարավի՝ ներառյալ ձմեռային ամիսների ընթացքում տաք եղանակով հայտնի Ֆլորիդա և Տեխաս նահանգների բնակիչները

ԱՄՆ-ի Կենտրոնական Արևմուտքից երկրի արևելյան և հարավային շրջաններ տեղափոխված ուժեղ ցրտերը երեքշաբթի օրը դարձել են հազարավոր դպրոցների և գրասենյակների փակման պատճառը:

Միացյալ Նահանգների բազմաթիվ նահանգների իշխանությունները որոշում են կայացրել փակել դպրոցներն ու գրասենյակները՝ չափազանց ցածր ջերմաստիճանի ազդեցությունից մարդկանց պահպանելու համար: Օդի չափազանց ցածր ջերմաստիճանի և քամու ազդեցության հետևանքով չպաշտպանված մաշկը կարող է ցրտահարվել ընդամենը մի քանի րոպեի ընթացքում:

Օդերևութաբանների համաձայն, ցրտաշունչ եղանակի ազդեցությունն իրենց վրա կզգան նույնիսկ ԱՄՆ-ի հեռավոր հարավի՝ ներառյալ ձմեռային ամիսների ընթացքում տաք եղանակով հայտնի Ֆլորիդա և Տեխաս նահանգների բնակիչները:

Կյանքի համար վտանգ ներկայացնող սառնամանիքի պատճառով ԱՄՆ-ի Միջին Արևմուտքում նախօրեին դադարեցվել էին հազարավոր թռիչքներ, խաթարվել է երկաթուղու աշխատանքը:

Գիտնականների համաձայն, ցրտաշունչ եղանակի տարածման պատճառն է դարձել սառը խիտ օդի պտտվող հորձանուտը, որի հետևանքով սովորաբար Կանադայի հյուսիսում գտնվող օդի չափազանց սառը զանգվածները մղվել են դեպի հարավ:
XS
SM
MD
LG