Մատչելի հղումներ

Ռուսատանի նախագահը ժամանել է Ուկրաինայից բռնակցված Ղրիմ


Ռուսատանի նախագահ Պուտինն ուրբաթ ավելի վաղ դիտել էր երկրի մայրաքաղաք Մոսկվայում Հաղթանակի օրվա կապակցությամբ անցկացված ռազմական շքերթը, որին մասնակցել է Ռուսաստանի զինված ուժերի 11 հազար զինծառայող

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Ուկրաինայից բռնակցված Ղրիմում գտնվող Սևաստոպոլ քաղաք:

Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նախագահ Պուտինը Սևաստոպոլում կայցելի ռազմական շքերթ, ինչպես նաև Հաղթանակի օրվան նվիրված այլ միջոցառումներ:

Սա Ռուսաստանի նախագահի առաջին այցն է նավահանգստային այս քաղաք, որն այս տարի ավելի վաղ բռնակցվել է Ռուսաստանի կողմից:

Ռուսատանի նախագահ Պուտինն ուրբաթ ավելի վաղ դիտել էր երկրի մայրաքաղաք Մոսկվայում Հաղթանակի օրվա կապակցությամբ անցկացված ռազմական շքերթը:

Շքերթին մասնակցել է Ռուսաստանի զինված ուժերի 11 հազար զինծառայող:

Դոնեցկում և Լուգանսկում ռուսաստանամետ անջատողականները նախօրեին հանդես էին եկել հայտարարությամբ, որի համաձայն նրանք չեն նախատեսում հետաձգել մայիսի 11-ին անցկացվելիք անկախության մասին հանրաքվեն:

«Ազգային ժողովում քվեարկությունը է անցկացվել և ձայների հարյուր տոկոսով ընդունվել է հանրաքվեի անցկացման ամսաթիվը չտեղափոխելու մասին որոշում: Այն անցկացվելու է մայիսի 11-ին», - ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել էր Դենիս Պուշիլինը, «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» առաջնորդներից մեկը:

Նման որոշում էին կայացրել նաև Լուգանսկ քաղաքում գործող ռուսաստանամետ անջատողականները:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը կոչ էր արել Ուկրաինայի արևելքում գործող ռուսաստանամետ անջատողականներին հետաձգել Ուկրաինայից այս տարածքների անկախության և Ռուսաստանին միանալու շուրջ հանրաքվեի անցկացումը, որը ռուսաստանամետ անջատողականները նախատեսում են անցկացնել մայիսի 11-ին:
XS
SM
MD
LG