ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն ուրբաթ օրը Փարիզում հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որի արդյունքներով հանդես են եկել մամուլի հայտարարությամբ:
Մինսկի խմբի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հունվարի 24-ին հանդիպում են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ՝ շարունակելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները: Հանդիպմանը մասնակցել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Նախարարներն ու համանախագահները քննարկել են խաղաղ գործընթացն առաջ մղելու հետ կապված էական նշանակություն ունեցող հարցեր՝ հիմք ընդունելով Վիեննայում նոյեմբերի 19-ի գագաթաժողովը, որին հետևել է Կիևում դեկտեմբերի 5-ին անցկացված նախարարական հանդիպումը:
Նախարարները վերահաստատել են խաղաղ, բանակցային կարգավորմանն ուղղված աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը:
Դեսպան Կասպրչիկը համանախագահներին ներկայացրել է սահմանին և շփման գծում տեղի ունեցած վերջին զարգացումները: Համանախագահները խորը մտահոգություն են արտահայտել տարածաշրջանում շարունակվող բռնությունների կապակցությամբ՝ շեշտելով, որ վերջին միջադեպերը խաթարում են բանակցային գործընթացը և նվազեցնում խաղաղության հաստատելու հեռանկարները: Նրանք հորդորել են բոլոր կողմերին հետևել զինադադարի մասին համաձայնությանն ամբողջությամբ և առանց նախապայմանների»:
ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հայտարարության մեջ ասված է, որ համանախագահները գալիք մի քանի շաբաթվա ընթացքում կայցելեն տարածաշրջան՝ նախագահների հետ բանակցությունները շարունակելու նպատակով: