Նյու Յորքում ավարտին են մոտենում Առևտրի համաշխարհային նոր կենտրոնի շինարարության աշխատանքները:
Շենքի տանիքին տեղադրված ժամանակավոր հարթակին նախօրեին տեղադրվել է մի սրաձող, որին ամրացվել է ամերիկյան դրոշը: Սրաձողը կատարելու է նաև հեռահաղորդակցման ալեհավաքի գործառույթներ:
Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքի շինարարությունն ավարտելուց հետո շենքի բարձրությունը սրաձողի հետ միասին կկազմի 1776 ֆուտ (541 մետր): Այս բարձրությունն ընտրվել է՝ նշանավորելու Միացյալ Նահանգների անկախության հռչակման տարեթիվը:
Նոր երկնաքերը զբաղեցնում է 2001 թվականին ահաբեկչական հարձակման հետևանքով ավերված զույգ երկնաքերերի համալիրի հյուսիս-արևմտյան անկյունը:
Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքը կդառնա Արևմտյան կիսագնդի ամենաբարձր շենքը և աշխարհի բարձրությամբ երրորդ երկնաքերը: