Իրաքի մայրաքաղաք Բաղդադում և քաղաքի մոտակայքում գտնվող բնակավայրերում երկուշաբթի օրը տեղի են ունեցել պայթուցիկով բեռնված մեքենաների միջոցով իրականացված պայթյուններ, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ:
Բաղդադից դեպի հարավ 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Մահմուդիա քաղաքում իրականացված պայթյունի զոհ է գնացել ութ մարդ:
Բաղդադի արևելյան և հյուսիսային շրջաններում իրականացված պայթյունների հետևանքով զոհվել է հինգ մարդ:
Իրաքի պաշտպանության նախարարությունն այս ընթացքում հայտնել է, որ երկրի արևմտյան Անբար նահանգում կիրակի լույս երկուշաբթի իրականացված ռազմական գործողությունների հետևանքով ոչնչացվել է 57 զինյալ:
Անբար նահանգում կառավարական ուժերը տեղի ցեղախմբերի հետ համատեղ արդեն մեկ ամսից ավելի պայքար են մղում «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող զինյալների դեմ:
Միավորված ազգերի կազմակերպության տվյալների համաձայն, անցյալ տարի Իրաքում տեղի ունեցած բռնությունների հետևանքով զոհվել է մոտ 9 հազար մարդ: Զոհերի հիմնական մասը կազմել են խաղաղ բնակիչներ: