Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կասկածի տակ է դրել Ռուսաստանի նախագահի խոսքերը


Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը կոչ է արել Ուկրաինայի արևելքում գործող ռուսաստանամետ անջատողականներին հրաժարվել Ուկրաինայից այս տարածքների անկախության և Ռուսաստանին միանալու հարցի շուրջ ծրագրված հանրաքվեի անցկացումից

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ինքը չի տեսնում Ուկրաինայի սահմաններից Ռուսաստանի զորքերը հետ քաշելու որևէ նշաններ:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, բացի այդ, կոչ է արել Ուկրաինայի արևելքում գործող ռուսաստանամետ անջատողականներին հրաժարվել Ուկրաինայից այս տարածքների անկախության և Ռուսաստանին միանալու հարցի շուրջ ծրագրված հանրաքվեի անցկացումից:

Վրաստան կատարվող այցի ընթացքում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի հայտարարությունն համընկնում է ՆԱՏՕ-ի, Պենտագոնի և ԱՄՆ-ի Սպիտակ տան դիրքորոշման հետ. Հեյգը կասկածի տակ է դրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Ուկրաինայի սահմաններից զորքերը հետ քաշելու մասին հայտարարությունը:

«Մենք չենք տեսնում որևէ վկայություններ այն մասին, որ Ռուսաստանի զորքերը հետ են քաշվում այն շրջաններից, որտեղ նրանց տեղակայված են եղել վերջին մի քանի շաբաթվա ընթացքում: Դրանց մեծ քանակություններ շարունակում են մնալ Ուկրաինայի արևելյան սահմանների մոտ», - ասել է Հեյգը Թբիլիսիում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:

Մեկնաբանելով Ուկրաինայում գործող ռուսաստանամետ անջատողականներին հանրաքվեի անցկացումը հետաձգելու մասին նախագահ Պուտինի ուղղված կոչը՝ Հեյգելը հույս է հայտնել, որ «Դոնեցկում և այսպես կոչված «հանրաքվեներ» անցկացնել ծրագրավորող այլ շրջաններում այս խոսքերին ականջ կդնեն և չեն անցկացնի հանրաքվեները»:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը նշել է նաև, որ Ռուսաստանը կարող է դեմ առ դեմ կանգնել նոր պատժամիջոցների հետ, որոնք կընդունվեն՝ ի լրումն ԱՄՆ-ի և Եվրոպական Միության արդեն իսկ ընդունված պատժամիջոցներին:
XS
SM
MD
LG