ԱՄՆ-ի Սպիտակ տան համաձայն, «Մեծ յոթնյակ»-ի առաջնորդները գալիք շաբաթ Հաագայում միջուկային անվտանգության հարցերով կայանալիք գագաթաժողովի շրջանակներում նախատեսում են քննարկել Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցների ընդունումը:
Հաագայում «Մեծ յոթնյակի» կայանալիք գագաթաժողովը նախատեսում է այցելել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
«Հանդիպումը նվիրված կլինի Ուկրաինայում ստեղծված իրավիճակին և հետագա քայլերին, որոնք կարող է ձեռնարկել «Մեծ յոթնյակը»՝ ի պատասխան Ուկրաինայում իրավիճակի զարգացմանն ու այս երկրին աջակցելու նպատակով», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը:
«Մեծ յոթնյակի» պետություններից՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Ճապոնիայից և Իտալիայից բացի, հանդիպմանը մասնակցելու հրավեր են ստացել Եվրոպական Միության ներկայացուցիչները:
«Մեծ յոթնյակի» պետությունների առաջնորդներն արդեն իսկ դադարեցրել են «Մեծ ութնյակի» գագաթաժողովի նախապատրաստությունը, որը նախատեսվում էր անցկացնել Սոչիում այս տարվա հունիսին: