Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «չի առարկում» երկրի զինված ուժերի հարյուրավոր սպաների գործերի վերաքննությունը, որոնց մեղադրում են ռազմական հեղաշրջման դավադրությանը մասնակցելու մեջ:
«Մենք որևէ խնդիր չենք տեսնում՝ կապված գործերի վերաքննության հետ այն դեպքում, եթե իրավական հիմք սահմանվի: Ինչ վերաբերվում է օրենսդրությանը, ապա մենք պատրաստ ենք անելու այն, ինչ կարող ենք», - ասել է վարչապետ Էրդողանը:
Թուրքիայի վարչապետի համաձայն, ինքը «դրական» հանդիպում է ունեցել երկրի փաստաբանների միության ղեկավարի հետ, որի ընթացքում քննարկվել են դավադրության գործերը, որոնց ուսումնասիրության վրա աշխատում է երկրի արդարադատության նախարարը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վերաքննիչ դատարանն անցյալ տարվա հոկտեմբերին պաշտպանել է երկրի զինված ուժերում նախկինում բարձ պաշտոններ զբաղեցրած պահուստի սպաներին ներկայացված մեղադրական վճիռները, որոնք վերջիններիս ներկայացվել էին՝ մեկ տասնամյակ առաջ Էրդողանի կառավարությունը տապալելու նպատակով դավադրությանը մասնակցելու մեղադրանքներով:
Թուրքիայի զինված ուժերն անցյալ շաբաթ բողոքարկել էին սպաներին ներկայացված մեղադրանքները՝ շեշտելով, որ գործող և պահուստի սպաներին ներկայացված մեղադրանքները կեղծված են եղել:
Զինված ուժերի կողմից ազատազրկման մեջ գտնվող սպաների գործով բողոքը ներկայացվել է այն ժամանակ, երբ Էդրողանի կառավարությանը թուլացրել է երկրում կաշառակերության մեղադրանքներով շարունակվող լայնածավալ հետաքննությունը:
Էրդողանի կողմնակիցները կոռուպցիայի հետաքննության հետևում կանգնած լինելու մեջ մեղադրում են ԱՄՆ-ից իր գործունեությունն իրականացնող թուրք հոգևորական, վարչապետ Էրդողանի նախկին դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենին, որը մեծ ազդեցություն ունի Թուրքիայի ոստիկանության և դատական շրջաններում:
Ֆեթուլլահ Գյուլենն իր հերթին հերքում է այս մեղադրանքները: