Մատչելի հղումներ

«Դավութօղլուի Երևան կատարվող այցը կարող է հարաբերությունների բարելավման նախաբանը դառնալ»


«Եթե Դավութօղլուի և Նալբանդյանի միջև երկկողմանի հարաբերություն անցկացվի, ապա նման հանդիպման ընթացքում կներկայացվի տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Թուրքիայի տեսլականը»

Թուրքիայի պաշտոնյաների համաձայն, դեռևս պարզ չէ, թե արդյոք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության հանդիպմանը մասնակցելու նպատակով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի Երևան կայանալիք այցի ընթացքում կանցկացվի երկկողմանի հանդիպում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

«Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետներից մեկը, որը հրաժարվել է իր անունը հրապարակելուց, ասել է, թե Դավութօղլուն Հայաստանում որևէ հստակ առաջարկություն չի անելու՝ ըստ էության անդրադառնալով այն հաղորդագրությունների, որոնց համաձայն սահմանը բացելու դիմաց Թուրքիան Հայաստանին կարող է որոշակի առաջարկություններ ներկայացնել:

Թուրք դիվանագետը, որի համաձայն «նման առաջարկությունը կարող է լինել վաղաժամ և սխալ», այնուամենայնիվ նշել է, որ եթե Դավութօղլուի և Նալբանդյանի միջև երկկողմանի հարաբերություն անցկացվի, ապա նման հանդիպման ընթացքում կներկայացվի տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Թուրքիայի տեսլականը:

Հիշեցնենք, որ, հայաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի կողմից վերջերս կատարած հայտարարություններին, ասել է, որ «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երևան այցելելուց առաջ Թուրքիայի արտգործնախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը և Երևանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր` լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին»

Թուրքիայի բարձրաստիճան դիվանագետը, արձագանքելով Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությանը, նշել է սակայն, որ Դավութօղլուի այցի ընթացքում չի նախատեսվում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի այցելությունը:
XS
SM
MD
LG