Ուկրաինայի անվտանգության ուժերն ուրբաթ օրը ոչնչացրել են ռուսաստանամետ մոտ 20 զինյալ, որոնք գրոհել էին երկրի արևելյան Մարիուպոլ նավահանգստային քաղաքի ոստիկանության շենքը՝ փորձելով վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ:
Երկրի ներքին գործերի նախարար Արսեն Ավակոցի համաձայն, «ահաբեկիչները» գրոհել են Մարիուպոլի ոստիկանության շենքը, որի ներսում մարտեր են ծավալվել:
Ավակովի համաձայն, մարտից հետո ռուսաստանամետ զինյալները լքել են Մարիուպոլի ոստիկանության շենքը՝ ապաստան որոնելով քաղաքում:
Տեղի ոստիկանությունը հրաժարվել է որևէ մեկնաբանություններ ներկայացնելուց:
Ուկրաինայի անվտանգության ուժերն ավելի վաղ մի քանի զրահամեքենա էին տեղափոխել քաղաք:
Մարիուպոլ քաղաքում արդեն մի քանի օր շարունակվում են բախումներն Ուկրաինայի ոստիկանության և ռուսաստանամետ անջատողականների միջև:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս ընթացքում ժամանել է Ուկրաինայից բռնակցված Ղրիմում գտնվող Սևաստոպոլ քաղաք:
Ռուսաստանի նախագահը Սևաստոպոլում կայցելի ռազմական շքերթ, ինչպես նաև Հաղթանակի օրվան նվիրված այլ միջոցառումներ:
Սա Ռուսաստանի նախագահի առաջին այցն է նավահանգստային այս քաղաք, որն այս տարի ավելի վաղ բռնակցվել է Ռուսաստանի կողմից:
Նախագահ Պուտինն ուրբաթ ավելի վաղ դիտել էր երկրի մայրաքաղաք Մոսկվայում Հաղթանակի օրվա կապակցությամբ անցկացված ռազմական շքերթը:
Շքերթին մասնակցել է Ռուսաստանի զինված ուժերի 11 հազար զինծառայող: