Մատչելի հղումներ

«Չավեսը պայքարում է իր կյանքի համար». Վենեսուելայի փոխնախագահ


Վենեսուելայի կառավարությունը շատ քիչ տեղեկություններ է տրամադրում Չավեսի հիվանդության կամ վիճակի մասին՝ ասելով միայն, որ նախագահը տառապում է կոնքի քաղցկեղից

Վենեսուելայի փոխնախագահի համաձայն, երկրի նախագահ Ուգո Չավեսը, շարունակելով քաղցկեղի բուժումը, պայքարում է իր կյանքի համար:

Փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն այս հայտարարությամբ հանդես է եկել Վենեսուելայի ազգային հեռուստատեսությամբ՝ երկրի բնակիչներին Չավեսի վիճակի մասին լուրեր ներկայացնելու համար:

Նախագահ Չավեսն ընդունվել է մայրաքաղաք Կարակասի հիվանդանոցների մեկը տասը օր առաջ՝ Կուբայում երկու ամիս բուժում անցնելուց հետո:

Վատառողջ լինելու պատճառով Չավեսը չի կարողացել մասնակցել նախագահական իր չորրորդ ժամկետի մեկնարկին նվիրված երդմնակալության արարողությանը:

Ժպտացող Չավեսին, որի կողքին կանգնած են իր երկու դուստրերը, պատկերող լուսանկարը հրապարակվել է երկու շաբաթ առաջ: Այս լուսանկարը դարձել է անցյալ տարվա դեկտեմբեր ամսից Չավեսին պատկերող՝ հանրությանը ներկայացված միակ պատկերը:

Վենեսուելայի կառավարությունը շատ քիչ տեղեկություններ է տրամադրում Չավեսի հիվանդության կամ վիճակի մասին՝ ասելով միայն, որ նախագահը տառապում է կոնքի քաղցկեղից:
XS
SM
MD
LG