Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Իրանի դեսպանատան մոտ որոտացել է երկու պայթյուն, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ, այդ թվում՝ Իրանի մշակույթի գծով խորհրդականը:
Իրանի դեսպանության մոտ որոտացած պայթյունների հետևանքով վնասվածքներ է ստացել առնվազն 146 մարդ:
Լիբանանի պաշտոնյաները պայթյունները ահաբեկչական հարձակում են որակվել: Նրանց համաձայն, առաջին պայթյունն իրականացվել է ինքնասպան ահաբեկչի կողմից, որին հետևել է պայթուցիկով բեռնված մեքենայի պայթյունը:
«Այն, ինչ տեղի է ունեցել, կարելի է նկարագրել որպես ահաբեկչական հարձակում, այն քրեական և դատապարտելի հանցագործություն է, որի թիրախը եղել է խաղաղ բնակիչների կյանքը: Սա տարածաշրջանը խոցող ահաբեկչական հարձակումներից ընդամենը մեկն է», - ասել է Լիբանանի առողջապահության նախարար Ալի Հասան Խալիլը:
Բեյրութի հարավային մասում գտնվող Իրանի դեսպանության մոտ իրականացված պայթյունները մեծ վնաս են հասցրել մոտակայքում գտնվող շինություններին:
Դեռևս պարզ չէ, թե արդյոք միմյանինց մի քանի րոպեի տարբերությամբ որոտացած պայթյունների հետևանքով տուժել է Իրանի դեսպանը կամ դիվանագիտական այլ աշխատողներ: Իրանի դեսպանությունը որևէ մեկնաբանություններով դեռևս հանդես չի եկել:
Սիրիայում գործող՝ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող սունի ապստամբները բազմիցս դատապարտել են Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմում Իրանի և Լիբանանում գործող շիաների «Հեզբոլլահ» զինյալների խմբավորման ներգրավվածությունը:
Այս տարվա օգտոստոսին Լիբանանում սունիների և շիաների հենակետերի վրա իրականացված հարձակումների հետևանքով զոհվել էր առնվազն 66 մարդ: