Ուկրաինայում ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումները, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ, առաջացել են ԱՄՆ-ի «խորը մտահոգությունը»:
Այս մասին, ըստ ԱՄՆ-ի Սպիտակ տան, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջո Բայդենն ասել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ ունեցած հեռախոսազրույցում:
Ջո Բայդենը «խիստ մտահոգություն» է արտահայտել և հորդորել է նախագահ Յանուկովիչին հետ քաշել կառավարական ուժերը և առավելագույն զսպվածություն դրսևորել:
ԱՄՆ-ի փոխնախագահի և Ուկրաինայի նախագահի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ասվել է, որ Ուկրաինայի կառավարությունը «հատուկ պատասխանատվություն է կրում» երկրում ստեղծված լարվածությունը նվազեցնելու գործում:
ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին ավելի վաղ ասել է, որ Միացյալ Նահանգները «ցնցված է» Ուկրաինայում տեղի ունեցած բռնությունների մասին հաղորդագրություններով:
«Ուժի կիրառմամբ անհնար է լուծել ճգնաժամը: Խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար հորդորում ենք նախագահ Յանկուկովիչին անհապաղ նվազեցնել իրավիճակի լարվածությունը և դադարեցնել Մայդանում տեղի ունեցող հակամարտությունը: Մենք նաև կոչ ենք անում նրան անհապաղ վերսկսել երկխոսությունն ընդդիմության առաջնորդների հետ՝ Ուկրաինայում առաջընթացի ճանապարհ գտնելու նպատակով համաձայնության գալու համար», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղարը:
Կիևում ԱՄՆ-ի դեսպանությունը խորհուրդ է տվել Ուկրաինայում գտնվող ԱՄՆ-ի բոլոր քաղաքացիներին «պահպանել հանգստությունն ու դուրս չգալ փողոց», ինչպես նաև խուսափել բոլոր ցույցերից և մեծ հավաքներից՝ նշելով, որ իրավիճակն «անկայուն է և կարող է արագ փոփոխվել»: